CITY RESEARCH CENTER

NGO

 

 

 

Գիտա-հասարակական կոնֆերանս “Ալեքսանդրապոլ”

Մարտի 16-18, 2007 թ.

Գյումրի

 

 

Կոնֆերանսի թեզիսների ժողովածու

   

2007 թ. մարտի 16-18 Քաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոն հասարակական կազմակերպությունը անցկացրեց կոնֆերանս “Մշակութային ժառանգությունը որպես համայնքի զարգացման նախադրյալ” թեմայով:

Կոնֆերանսի նպատակն էր Գյումրու համայնքի եւ դրսից ժամանած հյուրերի հետ միասին քննարկել քաղաքի տնտեսական եւ մշակութային ժառանգության դերն այդ գործընթացում:

 

Կոնֆերանսին մասնակցեցին արտիստներ, գիտնականներ, ուսանողներ, ճարտարապետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Գյումրու քաղաքացիներ, ինչպես նաեւ տարբեր ոլորտի մասնագետներ Երեւանից եւ ԱՄՆ-ից:

Ներկայացվեցին եւ քննարկվեցին քաղաքաշինությանը, ճարտարապետությանը, անշարժ պատմական ժառանգությանը, համայնքային հիմնահարցերին, արվեստին եւ ազգագրությանը վերաբերող թեմաներ:

 

Կոնֆերանսին զուգընթաց ցուցադրվեց համաշխարհային քաղաքաշինության պատմության հետ կապված նյութերի հավաքածու՝ հին լուսանկարներ, լիտոգրաֆիաներ, պատմական քաղաքների հատակագծեր եւ այլն:

Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվեց նաեւ workshop, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց նորովի ընկալել քաղաքային միջավայրը եւ քննարկել միմյանց հետ քաղաքի հետագա ընթացքն ու զարգացումները:

 

 

Կոնֆերանսին հասարակության քննարկմանը ներկայացվեցին ճարտարապետական նախագծեր, պատմական թաղամասերից մեկի վերականգնման առաջարկ:

Կոնֆերանսին համընթաց գործում էր տոնավաճառ, որտեղ ներկայացված էին Ալեքսանդրապոլը պատկերող բացիկների բացառիկ հավաքածու, 19րդ դարի ճարտարապետության վերաբերյալ էլեկտրոնային գիրք,
 

Գյումրու երիտասարդ երաժիշտ – ստեղծագործողների ձայնասկավառակ, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրատարակած “Արվեստ եւ ժամանակ” ամսագիրը: Կազմակերպվեցին այցելություններ պատմական միջավայրում գործող ձկնաբուծարան, նորակառույց առեւտրի եւ հասարակական կենտրոն:

 

Կազմակերպվեցին այցելություններ պատմական միջավայրում գործող ձկնաբուծարան, նորակառույց առեւտրի եւ հասարակական կենտրոն: